ՀՍՀ/ԿՈԼԽԻԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈԼԽԻԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքական միավորում պատմական Կուխիղայի տերիտորիայում: Կազմավորվել է մ. թ. ա. VI—IV դդ. սկզբին՝ որպես կոի խերի ցեղային միություն: Ենթադրվում է, որ Կ. թ. վաղ ստրկատիրական պետություն էր: Նրա տնտ. առաջատար ճյուղը եղել է երկրագործությունը: Գոյություն ունեին քաղաքատիպ առևտրաարհեստավորական կենտրոններ՝ փասիս (Ռիոն) գետի հովտում, և քաղաքներ՝ Սև ծովի ափին: Զարգացած էր երկաթի մշակությունը, ոսկերչությունը, բրուտագործությունը, կտավագործությունը, փայտա-մշակությունը: Շրջանառության մեջ էին արծաթե դրամներ, որոնք թողարկվում էին Սև ծովի արլ. ափի հուն, գաղութներում (Դիոսկուրիա, Գիենոս, փասիս): Կոլխական ցեղային միությունը՝ «թագավորությունը», մ.թ.ա. VI դ. վերջին և V դ. 1-ին կեսին գտնվում էր Աքեմենյան իրանի, այնուհետև հունամակեդոնյան ազդեցության ոլորտում, մ. թ. ա. II դ. վերջին՝ Պոնտական թագավորության կազմում, իսկ մ.թ.ա. 65-ին՝ Հռոմի տիրապետության տակ: Կ. թ-յան տերիտորիայում մ. թ. I—II դդ. սահմանագծում առաջացան մանր իշխանություններ (տես Լազիկա):
