ՀՍՀ/ԿՈԼԽԻԴԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԽԻԴԱ (հուն., հայերեն՝ Կողքիս), Արևմտյան վրաստանի տերիտորիայի պատմական անվանումը: Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին հույնհեղինակները Մերձսևծովյան հվ-արլ. և արլ. շրջանները Կ. են կոչել կոփւերի անունով: Կ-ի հետ է կապվում արգոնավորդների առասպելը: Մ. թ. ա. VI—IV դդ. հույնգաղութաբնակները Կ-ում հիմնել են Փասիս (այժմ՝ փոթի), Դիոսկուրիա (այժմ՝ Սուխում) և այլ քաղաքներ: Կ-ի տերիտորիայում մ. թ. ա. VI—II դդ. գոյությունէ ունեցել Կոյխիղայի թագավորությունը, իսկ հետագա ժամանակներում Կ. մտել էվրաց. տարբեր կազմավորումների մեջ (տես Վրացական ՍՍՀ, հոդվածի պատմական ակնարկը):
