ՀՍՀ/ԿՈԼԽԻԴԱ ԳՅՈՒՂ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՍՍՀ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԽԻԴԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի վրաց. միջնակարգ և հայկ. ութամյա դպրոցներ, ակումբ, կինո, բուժկայան: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1923-ին:
