ՀՍՀ/ԿՈԼԽՈԶԱՇԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼԽՈԶԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում: Կոլտնտեսությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան, կինո: Կ-ում է ծնվել Սովետական Միության հերոս, գեներալ-գնդապետ Մ. Պարսեղովը:
