ՀՍՀ/ԿՈԼՈԿՈՏՐՈՆԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՈԿՈՏՐՈՆԻՍ (Ко Թեոդորոս (1770—1843), հույն զորավար: Նրա հրամանատարությամբ ապստամբները 1821-ի սեպտ. 26-ին գրավեցին Տրիպո-լիսը, 1822-ի ամռանը ջախջախեցին Մահմուդ-փաշա Դրամալիի թուրք, բանակը: 1825—27-ին, լինելով Պելոպոնեսի հուն, զորքերի գլխավոր հրամանատար, հաջողությամբ պարտիզանական պատերազմի տակտիկա է վարել եգիպտական զորավար Իբրահիմ-փաշայի գերազանց ուժերի դեմ: Կ. պատկանել է հուն, հեղափոխության ղեկավարության դեմոկրատական թևին Եղել է 1827-ին Հունաստանի պրեզիդենտ ընտրված Ի. Կապոդիստրիասի աջակիցը, իսկ նրա մահից (1831) հետո՝ այսպես կոչված՝ ռուս, կուսակցության առաջնորդը:
