Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՄԲՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՄԲՈ (սինգալերեն՝ Կալամբու, անգլ. և պորտուգ.՝ Colombo), Շրի Լանկայի մայրաքաղաքը: Գտնվում է Շրի Լանկա կղզու արմ. ափին: Երկրի տնտ. և կուլտուրական գլխավոր կենտրոնն է, նավահանգիստը: Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, օդանավակայան: 611 հզ. բն. (1978): Միջին դարերում կոչվել է Կոլոնտոտա և կարևոր առևտրական կենտրոն է եղել Հնդկական օվկիանոսի ավազանում: XVI—XVII դդ. պորտուգալացիները, ապա հոլանդացիները վերածել են ռազմ, ամրոցի: 1796-ին զավթել են անգլիացիներըևդարձրել Ցեյլոն գաղութի վարչական կենտրոնը: 1948-ից՝ Ցեյլոն պետության, 1972-ից՝ Շրի Լանկա Հանրապետության մայրաքաղաքը: Կ-ում և շրջակայքում է կենտրոնացած երկրի արդ. ձեռնարկությունների կեսից ավելին: Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը, նավանորոգումը, կաուչուկի վերամշակությունը: ՍՍՀՄ օգնությամբ (1967—68) կառուցվել է ավստդողերի գործարան, մետալարգիա-կան գործարանի գլանման արտադրամաս, աղացէլեատոր: Ունի համալսարան, Վիդյալանկարա բուդդայական համալսարան, տեխ., գեղեցիկ արվեստների կոլեջներ, ԳՀԻ-ներ, հանրային գրադարան, ազգային թանգարան: