Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՆՏԱՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՆՏԱՅ (ծննդյամբ՝ Դոմոնտովիչ) Ալեքսանդրա Միխայլովնա 19(31). 3.1872, Պետերբուրգ—9.3.1952, Մոսկվա, միջազգային և ռուսական հեղափոխական շարժման գործիչ, սովետական դիվանագետ: ՌՍԴԲԿ անդամ 1906-ից, հարել է մենշևիկներին: Կրմունիստական կուսակցության անդամ 1915-ից: Հեղափոխական շարժման մեջ է եղել XIX դ. 90-ական թթ.: 1908-ին տարագրվել է: ՌՍԴԲԿ պատգամավոր է եղել Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910), Բազելի (1912) միջազգային սոցիալիստական կոնգրեսներում: Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան: Եղել է Պետրոգրադի սովետի Գործադիր կոմիտեի անդամ, ՌՍԴք(բ)Կ VII (աարի յան) կոնֆերանսի ու Սովետների I և II համագումարների պատգամավոր: ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամ: 1920-ին ՌԿ(բ)Կ ԿԿ-ի կինբաժնի վարիչն էր: "Հակակուսակցական «Բանվորական օպոզիցիա» խմբի մասնակից: 1921—22-ին՝ Կոմինտերնին կից կանանց միջազգային քարտուղարության անդամ: Կ. աշխարհում առաջին կին դեսպանն է: Եղել է ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Նորվեգիայում (1923—26, 1927—1930), Մեքսիկայում (1926), դեսպանորդ, ապա դեսպան Շվեղիայում (1930—45): 1945-ից՝ խորհրդական ՍՍՀՄ ԱԳՄ-ում: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: