ՀՍՀ/ԿՈԼՈՐԱԴՈՅԻ ՍԱՐԱՎԱՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՈՐԱԴՈՅԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ուրանվանադիումի հանքավայր, գտնվում է ԱՄՆ-ի հվ-արմ-ում, Կորդիլիերաներում, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Արիզոնա և Ցուտա նահանգների տերիտորիայում: Տարածությունը 375 հգ. կմ² է: Կազմված է բյուրեղային ապարներից, ծածկված՝ նստվածքային ապարների հզոր շերտով: Կ. ս-ի տեղամասերն ունեն սեղանաձև մակերևույթ և զառիթափ լանջեր: Տերիտորիան հատվում է Կոլոոադոյի ու նրա վտակների կանիոններով: Կլիման չոր մերձարևադարձային է, ցամաքային, տարեկան տեղումները՝ 200—500 մմ: Բուսածածկույթը տափաստանային և անապատային է: Կան ուրանի, վանադիումի, բազմամետաղային և ոսկու հանքավայրեր: Զարգացած է տուրիզմը:
