Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՐԱՏՈՒՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՐԱՏՈՒՐԱ (իտալ. coloratura—բառացի՝ զարդարանք), վոկալ երաժշտության տեխնիկապես հագեցված, վիրտուո-գային, «զարդարուն» հատվածները (տես նաև Զարդինչուններ): XVII դարից (սկզբնապես իտալ. օպերայում) ստացել է մասնավոր նշանակություն՝ որպես արիայի բաղկացուցիչ մաս: Կ-ի կիրառման կապակցությամբ ձևավորվել է այլազան մեղեդիական «զարդարանքներ» ազատ ու թեթև կատարող կոլորատուրային ձայնի (մասնավորապես՝ կոլորատուրային սոպրանոյի) հասկացությունը: