Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՒՄԲԱՐԻՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՒՄԲԱՐԻՈՒՄ (լատ. columbarium, սկզբնական նշանակությանը՝ աղավնատուն, columba—աղավնի), աճյունասափորների զետեղարան: Հին Հռոմում Կ-ները ներսում կիսաշրջանաձև խորշերի շարքերով, ստորգետնյա կամ վերգետնյա, 1—3 հարկ բարձրությամբ կառույցներ էին (օրինակ, մ. թ. ա. I դ. Ապիյան ճանապարհին կառուցված Կ. հայտնաբերվել է 1726-ին): Ներկայիս կ-ները կից են գերեզմանատներին և դիակիզարաններին: 1957-ին Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է մ. թ. ա. I հազարամյակի 1-ին քառորդի ուրարտական Կ.:

Գրկ. Մարտիրոսյան Հ., Մնացականյան Հ., Նոր-Արեշի ուրարտական կոլումքարին, «Տեղեկագիր հաս. գիտ.», 1958, 10: Всеобщая история архитектуры, т. 2, М., 1973, с. 654-57.