ՀՍՀ/ԿՈԼՈՒՄԲԻԱ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՈՒՄԲԻԱ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ (British Columbia), նահանգ Կանադայի արևմուտքում: Ընդգրկում է նաև Վանկուվեր, Շառ լոտա թագուհու և մի քանի այլ կղզիներ: Տարածությունը 948,7 հզ. կվ 2 է, բնակչությունը՝ 2247 հզ. (1972): Վարչական կենտրոնը՝ Վիկտորիա: Արլ-ում տարածվում են ժայռոտ, արմ-ում՝ Առափնյա լեռները: Կլիման բարեխառն է, արմ-ում՝ ծովային: Խոշոր գետերն են Ֆրեյզերը, Կոլումբիան ևն: Տարածքի մեծ մասը ծածկված է փշատերև անտառներով: Կա ցինկի, կապարի, մոլիբդենի, պղնձի հանույթ, էլեկտրաէներգիայի արտադրություն, գունավոր մետալուրգիա, մեքենաշինություն, քիմ., սննդի, անտառային արդյունաբերություն: Գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ: Խաղաղ օվկիանոսի ափերին զբաղվում են ձկնորսությամբ: Գլխավոր նավահանգիստներն են Վանկուվերը և Վիկտորիան:
