ՀՍՀ/ԿՈԼՈՒՄԲԻԱ ԳԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՈՒՄԲԻԱ (Columbia), գետ ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքում: Երկարությունը 2250 կմ է, ավազանը՝ 670 հզ. կմ²: Սկիզբ է առնում ժայռոտ լեռներից՝ Կոլումբիա լճից, հոսում Ապեր Առոու և Լոուեր Առոու լճերով, ապա՝ Կոլումբիական սարավանդի նեղ ու խոր կիրճերով, կտրում Կասկադյան լեռներն ու թափվում խաղաղ օվկիանոս: Գլխավոր վտակը Սնեյկն է: Հորդանում է գարնանն ու ամռանը: Կ-ի վրա կառուցված են Ջոն Դեյ, Գրանդ Կուլի, Չիֆ Ջոզեֆ և այլ ՀԷԿ-եր: Նավարկելի է գետաբերանից սկսած 450 կմ:
