Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՈՒՄԲՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՈՒՄԲՈՍ (լաա. Columbus, իտալ. CoIombo իսպ. Colon) Քրիստափոր (1451, Ջենոլլա—1506, Վալյադոլիդ), ծովագնաց: Ծագոլյքով՝ շենովացի, ապրել է Պորտուգալիայում (1476—84), այնուհետև՝ Իսպանիայում: Հետևելով երկրի գնդաձևության մասին անտիկ ուսմունքին և ժամանակի գիտնականների կողմից երկրագնդի չափերի սխալ հաշվարկումներին՝ Կ. ծրագրում է գտնել Հնդկաստան տանող ամենակարճ ճանապարհը: 1492-ին դուրս է եկել Պալոսի նավահանգստից (3 նավով) և, կտրելով Ատլանտյան օվկիանոսը մերձարևադարձային գոտում, հոկտ. 12-ին (համարվու է Ամերիկայի հայտնացոոծման պաշտոնական օրը) հայտնագործել է Բահամյան կղզիախմբի Սան Սալվադոր կղզին: Ուսումնասիրելով Կաբա կղզու հս-արլ. ծովափի մի մասը և Հայիթի կղզին՝ Կ. վերադարձել է Կաստիլիա (1493): 1493—1504-ին Կ. ևս 3 ճանապարհորդություն է կատարել դեպի Ամերիկայի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին՝ հնդիկներ: Այդ ճանապարհորդությունների ընթացքում Կ. հայտնաբերել է Մեծ և փոքր Անտիլյան կղգիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի՝ Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա Ռիկայի և Պանամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արմ. բազուկի գետաբերանը: Կ-ի հայտնագործությունները համաշխարհային պատմական նշանակություն ունեցան, դրանից հետո էր, որ ամերիկյան ցամաքն ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ, սկսվեց Աշխարհագրական Վեծ հայտնագործությունների դարաշրշանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առաջացմանը: