ՀՍՀ/ԿՈԼՈՔՎԻՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՈՔՎԻՈՒՄ (լատ. colloguium—խոսակցություն, զրույց), 1. կրթական համակարգում ուս. պարապմունք, որի նպատակն է բացահայտել և բարձրացնել ուսանողների գիտելիքները: Կ-ի ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող դասընթացի առանձին մասերը, բաժինները, թեմաները, հարցերը (որոնք սովորաբար չեն մտնում սեմինար և այլ պրակտիկ ուս. պարապմունքների թեմաների մեջ), սովորողների ռեֆերատները, նախագծերը և այլ աշխատանքներ: 2. Գիտաժողով, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ:
