ՀՍՀ/ԿՈԼՉԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՉԱԿ Ալեքսանդր Վասիլեիչ (1874—1920), ռուս, հակահեղափոխության ղեկավարներից, ծովակալ (1917): Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916-ից՝ Սևծովյան նավատորմի հրամանատար: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո խիստ հակահեղափոխական գործունեություն է վարել: 1918-ի նոյեմբ. 18-ին Օմսկում հաստատել է ռազմ, դիկտատուրա (մինչև 1920-ի հունվ. 4-ը): Սպիտակգվարդիական զորքերի ջախջախումից հետո Օմսկից փախել է իրկուտսկ: 1920-ի հունվ. 15-ին աշխատավորների պահանջով հանձնվել է բոլշևիկյան հեղկոմին, որի դատավճռով գնդակահարվել է:
