ՀՍՀ/ԿՈԼՎԻՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԼՎԻՑ (Kollwitz, աղջկական ազգանունը՝ Շմիդտ, Schmidt) Կետե (1867—1945), գերմանացի նկարչուհի (գրաֆիկ և քանդակագործ): Սովորել է Բեռլինում և Մյունխենում: 1919—33-ին Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր: «Ջուլհակների ապստամբությունը» (1897—98) և «Գյուղացիական պատերագմր» (1903—08) ընդհանրացված և էքսպրեսիվ շարքերում Կ. հասել է ընդգծված ողբերգականության և հեղափոխական պաթոսի: Կ. պատկերել է առաջին համաշխարհային պատերազմի սարսափները, քաղաքային ետնախորշե-ոում ապրող բանվորների ծանր կյանքը, բողոքը ճնշման դեմ («Պատերազմ», 1922—1923, «Պրոլետարիատ», 1925, «Մենք պաշտպանում ենք Սովետական Միությունը», 1931—32, փայտագրությունների շարքերը):
Գրկ.Hare ль О., Кэте Кольвиц, пер. с нем., М., 1971.
