Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սոցիալիստական իրավունքի ճյուղ, որով ամրապնդվում են կոլտնտեսությունների կազմակերպման, գործունեության կարգն ու ձևերը, կոլտնտեսությունների և կոլտնտեսության անդամների, նրանց ընտանիքների, կոլտնտեսային ծխերի հետ հարաբերությունների, ընտրովի մարմինների, միջկոլտնտեսային կազմակերպությունների և դրանց միավորումների կազմակերպման ու գործունեության սկզբունքները: Կ. ի. ձևավորվել է սոցիալիստական տիպի կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու մասին մարքս-լենինյան ուսմունքի հիման վրա: Կ. ի. սոցիալիստական հարաբերությունների հաստատման կարևոր խթան է: Նրա նորմերը ամրապինդում և պաշտպանում են կոլտնտեսային շինարարության հիմնական սկզբունքները: Կ. ի-ի շնորհիվ ապահովվում է կոլտնտեսություններում միավորվելու կամավորությունը, ՍՄԿԿ և սովետական պետության ղեկավարությունն ու օգնությունը, սոցիալիստական սեփականությանհիման վրա կոլտնտեսությունների տեխ.վերազինումը, հողի անվճար և անժամկետ օգտագործումը, հասարակական և անձնական շահերի զուգակցումը, կոլտնտեսությունների տնտ. ինքնուրույնությունը: Կ. ի-ի աղբյուրներ են՝ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների սահմանադրությունները, կոչտնտեսության օրինակելի կանոնադրությունը, իրավական այլ ակտեր: Բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնց մասնակիցներ կարող են լինել կուտնտեսություններն ու դրանց անդամները, կարգավորվում են նաև հողային, քաղաքացիական, վարչական կամ ֆինանսական իրավունքի նորմերով:

Գ. Ղարախանյան