Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նորմատիվ ակտ ՍՍՀՄ-ում. սահմանում է կոլտնտեսությունների գործունեության հիմնական սկզբունքները՝ նպատակները, խնդիրները, հողօգտագործման կարգը, կոլտնտեսային գույքի իրավական ռեժիմը, կոլտնտեսականների իրավունքներն ու պարտականությունները, եկամուտների բաշխումը, արտադրական գործունեության պլանավորման և կազմակերպման հարցերը, աշխատանքի վարձատրությունը, կոլտնտեսականների սոցիալական ապահովությունը: Ընդունվել է կոլտնտեսականների համամիութենական III համագումարում ու հաստատվել ՍՄԿԿ կենտկոմի և ՄՍՀՄ Մինիստրների խորհրդիորոշմամբ (1969, նոյեմբերի 25—27): Այնարտացոլում է սովետական գյուղի սոցիալ-տնտեսական վերափոխությունները՝ 1935-ի գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրության ընդունումիցհետո ընկած ժամանակաշրջանում և արտահայտում կոլտնտեսային կարգի հետագա զարգացման միտումները: Կ. օ. կ-յամբ կարգավորվեցին հասարակականնոր հարաբերությունները, երևան եկան իրավունքի մի շարք ինստ-ներ: Կոլտնտեսություններին իրավունք վերապահվեց կազմակերպել միջկոլտնտեսային և պետ.կոլտնտեսային ձեռնարկություններ, ընդգրկվել միավորումների ու միություններիմեջ, ամրապնդվեց կոլտնտեսականների աշխատանքի երաշխավորված վարձատրությունը: Կանոնադրությամբ նախատեսվեց կոլտնտեսականների սոցիալականապահովություն, նյութական պատասխա նատվություն: Նրա հիման վրա կոլտընտեսությունները մշակում են իրենց կանոնադրությունները: Տես նաև Կոլտնտեսային իրավունք:

Ռ. Գուլքանյան