Jump to content

ՀՍՀ/ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1928, 1931

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1928, 1931, Հայաստանում: 1. Կայացել է Երևանում, նոյեմբերի 17—21-ը: Նպատակն էր ամփոփել կոլտնտեսային շարժման առաջին արդյունքները: Մասնակցում էին Հայաստանի 80 կոլտըն՝ տեսությունների (գյուղացիական տնտեսությունների 1,1) ներկայացուցիչներ: Քննարկվեցին Հայգյուղկոոսյի կոլտնտսեկցիայի հաշվետվությունը, կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման, վարձատրության և միջոցների կուտակման մասին զեկուցումը: Որոշում ընդունվեց կազմակերպել Հայաստանի կոլեկտիվ տնտեսությունների միություն (Կոլտնտկենտրոն): 2. Կայացել է Երևանում, մարտի 5—8-ը: Մասնակցում էին 625 կոլտնտեսությունների ներկայացուցիչներ (գյուղացիական տնտեսությունների 18): Քննարկվեցին Կոլտնտկենտրոնի հաշվետվությունը, անասնաբուծության զարգացման և կադրերի պատրաստման խնդիրների մասին զեկուցումները: Ընտրվեցին Կոլտնտկենտրոնի ղեկավար մարմիններ (վարչություն և վերստուգիչ հանձնաժողով): Կ. հ. նպաստեցին ՀՍՍՀ-ում կոլտնտեսային շարժման ընդլայնմանը:

Գրկ. Կոլեկտիվ տնտեսությունների համա-հայաստանյան առաջին համագումարի որոշումները (17— 21 նոյեմբերի 1928 թ.), Ե.,1929: Վ. Ղազախեցյան