Jump to content

ՀՍՀ/ԿՈԽԱՆՈՎՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԽԱՆՈՎՍԿԻ (Kochanowski) Յան (1530—1584), լեհ բանաստեղծ: Գրել է «Համաձայնություն» (հրտ. 1564), «Սատիր» (մոտ 1564), «Դրոշ» (1569) պոեմները: «Ֆրաշկի»ն (գիրք 1—3, հրտ. 1584) կարճ բանաստեղծությունների ժողովածու է: Գրական լեզվի և բանաստեղծության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել «Դավթի սաղմոսներ»ի փոխադրությունը (1578): Կ. էական ազդեցություն է գործել լեհական պոեզիայի զարգացման վրա: