Jump to content

ՀՍՀ/ԿՈԽԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԽԵՐ (Kocher) Թեոդոր (1841, Բեռն—1917, քեռն), շվեյցարացի վիրաբույժ: Մշակել է խոշոր հոդերի վիրահատման հնարավորությունները, առաջարկել վիրաբուժական մի շարք նոր գործիքներ (արյունահոսությունը դադարեցնող սեղմիչներ, խպիպի վիրահատման ակոսավոր գոնդ, ապակյա դրենաժային խողովակ): Վահանագեղձի ախտահարման վիրահատական բուժման աշխատանքների առթիվ Կ-ին շնորհվել է նոբելյան մրցանակ (1909): Պատվավոր անդամ է եղել մի շարք արտասահմանյան գիտական հիմնարկների և ընկերությունների, այդ թվում նաև Ն. Ի. Պիրոգովի անվ. ռուս, վիրաբուժական ընկերության: