ՀՍՀ/ԿՈԽ ՌՈԲԵՐՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈԽ (Koch) Ռոբերտ (11.12.1843, Կլաուստալ—27.5.1910, Բադեն-թադեն), գերմանացի մանրէաբան, բակտերիալոգիայի և համաճարակագիտության հիմնադիր: 1885—91-ին Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և հիգիենայի ինստ-ի, իսկ 1891—1904-ին՝ վարակիչ հիվանդությունների ինստ-ի դիրեկտոր: Վերջինս հետագայում անվանվել է Կ-ի անունով: Աշխատանքները վերաբերում են վարակիչ հիվանդությունների հարուցիչների բացահայտմանըևնրանց դեմ պայքարի միջոցների մշակմանը: Կ. առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր կուլտուրան և բացահայտել նրա՝ սպորներ առաջացնելու հատկությունը: 1882-ին հայտնաբերել է տուբերկովոզի հարուցիչը: Մշակել է բակտերիալոգիական հետազոտությունների ընդհանուր մեթոդներ, առաջարկել վարակազերծման եղանակներ: Արժանացել է նոբելյան մրցանակի (1905):
