Jump to content

ՀՍՀ/ԿՈԾՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԾՈՒԿ (Heracleum), հովանոցավորների ընտանիքի երկամյա կամ միամյա բույսերի ցեղ: Տերևները խոշոր են, փետրավոր, երբեմն՝ պարզ: Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում: Պտուղները ձվաձև են, կլոր: Հայտնի է մոտ 70 տեսակ: Տարածված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում: ՍՍՀՄ-ում կա մոտ 40 տեսակ (մեծ մասամբ՝ Կովկասում, ենթալպյան լեռնային գոտում), ՀՍՍՀ-ում՝ 5 տեսակ: Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղները ուտում են: Օգտագործվում է հում և թթու դրած: Հարուստ է եթերայուղերով: Կան նաև դեկորատիվ տեսակներ: