Jump to content

ՀՍՀ/ԿՈԿԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԿԱՆԴ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Ֆերգանայի մարզում, Ֆերզանայի հովտի արևմտյան մասում: Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, արդ. տրանսպորտային և մշակութային կենտրոն: 153 հզ. բն. (1979): Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է: Ունի մանկավարժական ինստ., դրամատիկական թատրոն: Կ-ում է գործում Ֆերզանայի պոլիտեխնիկական ինստ-ի ընդհանուր տեխ. ֆակուլտետը: Պահպանված ճարտ. հուշարձաններիցեն Մեդրեսե-ի Սիրը (XVIII դ. վերջ), Դահմա-ի Շոհոն խաների դամբարանների անսամբլը (1825), Խուդոյար խանի պալատը(1871), որ երեսապատված է դեղին ուկանաչ ջնարակված սալերով, քանդակազարդերով, որմնանկարներով (վարպետներ՝ Մա-Ռասուլ, Մա-Սոլեխ և Հակիմբայ):