Jump to content

ՀՍՀ/ԿՈԿԱՆԴԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1873—1876

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԿԱՆԴԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1873—1876, սկսվել է որպես քոչվոր կիրգիզներիհակաֆեոդալական շարժում Կոկանդի Խուդոյար խանի հարկային քաղաքականության դեմ: 1874—75-ին անհաջողությունկրելով ապստամբների դեմ կռիվներում` Խուդոյար խանը փախավ Տաշքենդ: Նորխան Նասրեդդին բեկը, ապստամբներից գաղտնի, 1875-ի սեպտ. 22-ին Թուրքեստանի գեներալ-նահանգապետի հետ պայմանագիր կնքեց և իրեն ճանաչեց Ռուսաստանի վասալ: Կ. ա. նոր վերելք ապրեց ստանալով նաև հակացարական բնույթ: Խան հռչակվեց ապստամբության ղեկավար փուլադբեկը: Սակայն ռուս, զորքերը ջախջախեցին ապստամբներին, իսկ փուլադբեկը մահապատժի ենթարկվեց: