Jump to content

ՀՍՀ/ԿՈԿԱՆԴԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԿԱՆԴԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Սիջին Ասիայում (Ֆերզանայի հովտում) XVIII—XIX դդ.: Կենտրոնը՝ Կոկանդ: Մոտ 1710-ին Բուխարայի էմիրությունից անջատված ոչ մեծ տիրույթը, 1750-ական թթ. ընդարձակվելով, վերջնականապես կազմավորվեց որպես Կ. խ.: XIX դ. առաջին քառորդին նրան միացվեցին Տաշքենդ և Խոջենտ քաղաքները, կառուցվեցին նոր բերդեր՝ և ուլիե-Աթա (այժմ՝ Ջամբուլ), Բիշբեկ (այժմ՝ Ֆրունզե): Ներքին խառնակություններն ու ապստամբությունները, ինչպես նաև Բուխարայի Էմիրի ռազմ, գործողությունները XIX դ. 40-ական թթ., խիստ թուլացրին Կ. խ.: 1865-ի մայիսի 17-ին ռուս, զորքերը գրավեցին Տաշքենդը, իսկ 1866-ի մայիսի 24-ին՝ Խոջենտը: Հաջորդած հակաֆեոդալական ապստամբությունը (տես Կոկանդի ապստամբություն 1873—76) վերջնականապես քայքայեց Կ. խ.: 1876-ի փետր. 19-ին Կ. խ. վերացվեց և նրա տեղում կազմավորվեց Ֆերզանայի մարզը, որը մտավ Ռուսական կայսրության Թուրքեստանի գեներալ-նահանգապետության մեջ: