Jump to content

ՀՍՀ/ԿՈԿՈՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԿՈՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1877-ին, Նոր Նախիջևանում, ըստ վաճառական Կոկոյանի կտակի: Նպատակը հոգատար և գրագետ մայրեր դաստիարակելն էր: 1913-ին դարձել է գիմնազիա: Մինչև 1905-ը սանուհիների թիվը տատանվել է 80—150-ի միջև, գիմնազիա դառնալուց հետո՝ 350—400-ի: Ունեցել է գիշերօթիկ բաժին: Փակվել է 1920-ին:

Հ. Ներսիսյան