ՀՍՀ/ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ
ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ, լարինգիտ (հուն.—կոկորդ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքում: Լինում է սուր և քրոնիկական: Սուրը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում: Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան: Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գազերի շնչումը ևն: Ախտանշանները, կոկորդի չորություն, քերծման զգացում, այնուհետև չոր հազ: Սկսվում է ձայնառաջացման խանգարում (դիսֆոնիա), իսկական ձայնալարերի ոչ լրիվ միացման պատճառով: Պրոցեսը կարող է անցնել քթի և ըմպանի լորձաթաղանթին, շնչափողին և բրոնխներին: Քրոնիկական Կ. առաջանում է կրկնվող սուր Կ-ի դեպքում, ինչպես նաև ձայնային ապարատի ծանրաբեռնումից (երկար խոսելիս): Նպաստող գործոնները, ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Հիմնական ախտանշանները, ձայնառաշացման խանգարումներ, որոնք կարող են հասցնել լրիվ անձայնության (աֆոնիա), և չոր հազ: Բուժումը. սուր Կ-ի դեպքում «ձայնային ռեժիմ» (կոկորդի լրիվ հանգիստ 5—7 օր. անհրաժեշտ է չխոսել կամ խոսել շշուկով), դիետա (չօգտագործել լորձաթաղանթը գրգռող, չափից ավելի տաք կամ սաոը սնունդ), տաք հեղուկներ, պարանոցին տաք կոմպրես, ինհալյացիա, ղեղորայքներ, քրոնիկական Կ-ին նպաստող գործոնների վերացում:
