ՀՍՀ/ԿՈԿՈՐԴԻ ԿԱՐԿԱՄՈՒՄ
ԿՈԿՈՐԴԻ ԿԱՐԿԱՄՈՒՄ, լարինգոսպազմ (հուն.—կոկորդ— կծկում), ձայնաճեղքի ջղաձիգ սեղմում (նեղացում), որը հաճախ առաջանում է երեխաների մոտ: Լացից (նորածինների մոտ) և հազից հետո առաջանում է սուլող, աղմկոտ շնչառում, որը նշան է սեղմված ձայնային ճեղքով օդի դժվար թափանցման: Երեխայի դեմքը գունատվում է, գլուխը թեքվում ետ, պարանոցային մկանները լարվում են, բերանը մնում է բաց: Նոպան սկսվում և ընդհատվում է անսպասելիորեն: Մեծահասակների մոտ Կ. կ. երբեմն առաջանում է կոկորդին լյապիս, մենթոլի լուծույթ քսելիս, թունավոր գազեր, երբեմն անուշադրի սպիրտ շնչելիս կամ սննդի կտորտանքները կոկորդի մեջ ընկնելիս: Երբեմն Կ, կ. հանդիսանում է ողնուղեղային չորուկի առաջին արտահայտություններից: Բուժումը. 0,5 անոց կալիումի բրոմիդի լուծույթ (1 թեյի գդալ, օրը 2 անգամ), քլորալհիդրատի հոգնա
