ՀՍՀ/ԿՈԿՉԵՏԱՎԻ ՄԱՐԶ
ԿՈԿՉԵՏԱՎԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1944-ի մարտի 16-ին: Տարածությունը՝ 78,1 հզ. կմ², 617 հզ. բն. (1979): Ունի 16 վարչական շրջան, 4 քաղաք, 7 քտա: Կենտրոնը՝ Կոկչետավ: 1958-ի հոկտեմբերի 28-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Ղազախական ՍՍՀ հս. մասում, Արևմտա-Սիբիրական հարթավայրի և Ղազախական մանրաբլուրների սահմանում: Մակերևույթի մեծ մասը բլրաշատ է: Կլիման խիստ ցամաքային է: Հուլիսի միջին ջերմաստիճանը 19—20°C է, հունվարինը հս-ում՝—19°C, հվ-ում՝—16°C, տարեկան տեղումները հս-ում՝ 280—300 մմ, հվ-արլ-ում՝ 239 Վս, լեռներում՝ 400 մմ: Բնորոշ են հվ-արմ. չոր քամիները: Ունի նոսր գետային ցանց: Ծայր հս-ում հոսում է Իշիմ գետը: Գետերի վրա կառուցված են ջրամբարներ: Կան աղի և քաղցրահամ շատ լճեր: Տարածված են տափաստաններն ու անտառատափաստանները: Անտառածածկ է 300 հզ. հա: Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, ճագարամուկը, նապաստակը, թռչուններ: Կլիմայավարժեցված է մշկամուկը Կ. մ-ում բնակվում են ղազախներ (23), ռուսներ (40), ուկրաինացիներ, գերմանացիներ, բելոռուսներ, թաթարներ, մորդվաներևայլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 7,8 մարդ է: Քաղաքային բնակչությունը 33 է (1975): Քաղաքներն են՝ Կոկչետավը, Շչոլչինսկը, Կրասնոարմեյսկը, Մտեպնյակը: Գերիշխում է անջրդի հողագործությունը, մսակաթնատոլ և մսաբրդատու անասնապահությունը: Զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը, մետաղամշակումը: Մշակում են հացահատիկ, կերային, մասամբ՝ տեխ. կուլտուրաներ, բանջարեղեն, կարտոֆիլ: Զարգացած է խոշոր եղջերավոր անասնապահությունը: Երկաթուղիների երկարությունը 896 կմ է, ավտոճա-նապարհներինը՝ 7,7 հզ. կմ: Կ. մ-ում կա մանկավարժական ինստ., 516 մասսայական գրադարան, 373 ակումբ, 2 թանգարան, մարզային 2 թերթ:
