Jump to content

ՀՍՀ/ԿՈԿՏՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈԿՏՈ (Cocteau) ժան (5.7.1889, Մեգոն-Լաֆիթ—11.10.1963, Միյիլա-Ֆորե), ֆրանսիացի գրող: Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1955): Կոլբո-ֆուտուրիզմին և դադաիզմին հատուկ միտումներ են դրսևորվել Կ-ի «Բանաստեղծություններ ժողովածուում (1920): Վեպերից հայտնի են «Ինքնակոչ Թոմասը» (1923) և «Դժվարահաճ երեխաները (1929): Գրել է «Մարդկային ձայն» (1930) և «Դվարահաճ ծնողներ» (1938) պիեսները: 30-ական թթ. աշխատել է որպես կինոսցենարիստ և կինոռեժիսոր («Օրփեոս», 1950, «Բանաստեղծի արյունը», «Օրփեոսի կտակը», I 960):