Jump to content

ՀՍՀ/ԿՈՀԵԶԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՀԵԶԻԱ (լատ. cohaesus—կապված, կցորդված), ֆիզիկական մարմնի մոլեկուլների, ատոմևերի, իոնների միակցումը ձգողության ուժերի (միջմոլեկուլային փոխազդեցության, ջրածնային կամ քիմիական կապի ուժեր) ազդեցությամբ: Բնորոշում է տվյալ մարմնի ամրությունը դեֆորմացիայի տվյալ տեսակի (ձգում, սահք) նկատմամբ: Միջմոլեկուլային և միջատոմային փոխազդեցության ինտենսիվությունը (հետևաբար և Կ-ի ուժերը) հեռավորության աճի հետ կտրուկ նվազում է: Կ. առավել ուժեղ է պինդ մարմիններում և հեղուկներում, այսինքն՝ կոնդենսացված ֆազերում, որտեղ միջմոլեկուլային հեռավորությունները փոքր են (մի քանի A կարգի), իսկ գազերում Կ. աննշան է: Միջմոլեկուլային փոխազդեցության ինտենսիվության չափը կոհեզիայի էներգիայի խտությունն է: Կ. ադհելիայի մասնավոր դեպքն է: