ՀՍՀ/ԿՈՀԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՀԵՐ, հրաբխային սարահարթ Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն լեռնազանգվածից հարավ-արևմուտք: Առավելագույն բարձրությունը 2532 մ է: Կազմված է միոպլիոցենի դոլերիտային բազալտներից, որոնք զրահապատում են կավճի մետամորֆային ապարները: Բուսականությունը տափաստանային և լեռնամարգագետնային է, օգտագործվում է որպես ամառային արոտավայր:
