ՀՍՀ/ԿՈՀԵՐԵՆՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՀԵՐԵՆՏՈՒԹՅՈՒՆ լատ. cohaerens (cohaerentis)—կապի մեջ գտնվող, համաձայնեցումը մեկից ավելի աղբյուրների առաջացրած տատանումները բնութագրող միենույն մեծությունների (օրինակ, փուլերի) միջև ժամանակի ոըևէ պահին կամ միևնույն աղբյուրի առաջացրած տատանումները բնութագրող տարբեր մեծությունների միջև՝ ժամանակի տարբեր պահերին: Ալիքային պրոցեսներում Կ. դրսևորվում է ինտերֆերենցիայի դեպքում (տես Ինտերֆերենցիա ալիքների. Ինտերֆերենցիա չույսի): Տատանումները կոչվում են կոհերենտ, եթե դրանց փուլերի տարբերությունը ժամանակի ընթացքում հաստատուն է մնում և որոշում է վերադրումից ստացվող արդյունարար տատանման ամպլիտուդը: Միևնույն հաճախականության երկու ներդաշնակ տատանումները միշտ կոհերենտ են: Այն դեպքում, երբ տատանումների ամպլիտուդը (A), հաճախականությունը ( և փուլը ( պատահականորեն փոփոխվում են ժամանակի ընթացքում, գումարման արդյունքը կախված է լինում փուլերի տարբերության փոփոխման արագությունից: Հնարավոր է, որ (1-ը և (2-ը շատ անկանոն փոփոխվեն, սակայն (1—(2) ը մնա հաստատուն, այսինքն՝ բավարարվի Կ-յան պայմանը: Միջանկյալ դեպքում, երբ երկու տատանումների փուլերի տարբերությունը փոխվում է բավական դանդաղ, տատանումները կոհերենտ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ փուլերի տարբերությունը չի դառնում (ի կարգի: Այդ ժամանակահատվածը կոչվում է ոչ մեներանգ տատանման կոհերենտության ժամանակ կամ կոհերենտության ալիքաշարի (ցուգի) տևողություն: Ալիքային պրոցեսների դեպքում տարբերում են ժամանակային և տարածական Կ.: Ժամանակային կոհերենտությունը կապված է ալիքների մեներանգության աստիճանի հետ և հիմնականում վերաբերում է հարթ ալիքին: Ալիքի տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ ալիքի Կ-յան հատկությունները նկարագրելու համար օգտագործվում է տարածական կոհերենտություն հասկացությունը: Ալիքաշարի երկարության և I տրամագծով (տարածական Կ-յան չափը) շրշանի մակերեսի արտադրյալը ընդունված է անվանել կոհերենտության ծավալ: Ջերմային աղբյուրների տարածական Կ. սահմանափակվում է աղբյուրից ընդամենը մի քանի ալիք հեռավորությամբ, պատճառն այն է, որ մարմնի տարբեր մասեր ճառագայթում են միմյանցից անկախ: Արդյունքում մեներանգ ալիքի փոխարեն առաքվում է ալիքների մի ամբողջ համախումբ: Աղբյուրից հեռանալիս ալիքը դառնում է ավելի ու ավելի հարթ: Դա թույլ է տալիս դիտել աստղերի լույսի ինտերֆերենցիան, չնայած դրանք ջերմային աղբյուրներ են: Լազերային ճառագայթման տարածական Կ. պահպանվում է փնջի ամբողջ կտրվածքով, որովհետև ակտիվ նյութի ամբողջ ծավալից տեղի է ունենում լույսի համաձայնեցված, ստիպողական ճառագայթում: Լազերների Կ-յան ծավալը մոտ 1017 անգամ գերազանցում է նույն ինտենսիվության ոչ լազերային աղբյուրների Կ-յան ծավալը: Գործնականում ոչ լազերային աղբյուրների օգնությամբ կոհերենտ ալիքներ ստանալու համար լույսի փունջը կիսում են երկու մասի և տարբեր ճանապարհներով ուղղելուց հետո միաբերում են նույն կետում, որտեղ և իրագործվում է դրանց վերադրումը:
Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): Франсоя М., Сланский С, Когерентность в оптике, пер. с франц., М., 1968.
Տ. Հովակիմյան
