ՀՍՀ/ԿՈՂԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՂԵՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևելք: Կոլտնտեսությունն ըգբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկմանտաղավար, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են քառակող կոթող (VI դ.), եկեղեցի (XI դ.). գերեզմաններ խաչքարերով (XII—XIII դդ.), Կամարշ (XIII դ.), Տուտիկ իշխանի կառուցած հուշակոթողները (1241):
