Jump to content

ՀՍՀ/ԿՈՂՔԱՅԻՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՂՔԱՅԻՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ. Մեծ Կովկասի համակարգում: Գտնվում է Գլխավոր կամ Զրբաժան լեռնաշղթայից հս., նրան զուգահեռ: Կազմված է լեռնազանգվածներից: Բաժանվում է արմ. և արլ. մասերի: Նրա վրա են Մեծ Կովկասի առավել բարձր՝ Էլբրուս (5642 մ), Դիխտաու (5203 մ), Կագբեկ (5033 մ), Տեբուլոսմթա (4493 մ) և այլ գագաթներ: Ծածկված է լեռնային մարգագետիններով, կենտրոնական մասում՝ սառցադաշտերով: