ՀՍՀ/ԿՈՂՔԱՎԻԶ ԿՐԻԱՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՂՔԱՎԻԶ ԿՐԻԱՆԵՐ (Pleurodira), սողունների կարգ: Պարանոցը երկար է, կարող են պտտեցնել դեպի կողքերը և գլուխը թաքցնել զրահի տակ: Գլխի երկարությունը 30—77 սմ է: Ապրում են Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Մադագասկարի քաղցրահամ ջրերում: Կ. կ. ունեն 2 ընտանիք, պելոմեդուզներ՝ 14 տեսակով, և օձավիզ կրիաներ՝ 31 տեսակով: Առավել տարածված է տարատարուգա (Podoc-nemis expans) տեսակը, որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է, ապրում է Ամազոն գետի շրջակայքում: Կ. կ. սնվում են մանր ձկներով, որոնց որսում են երկար պարանոցի շնորհիվ: Ձվադրում են ավագի մեջ փորած փոսիկներում: Որոշ Կ. կ. ունեն արդյունագործական նշանակություն, միսը, ձուն օգտագործում են որպես սնունդ:
