ՀՍՀ/ԿՈՃԱՊՂՊԵՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՃԱՊՂՊԵՂ (Zingiber officinale), իմբիր, տաք կոճ, արևադարձային բազմամյա բույս: Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է: Վերգետնյա ընձյուղի բարձրությունը մինչև 1 մ է, տերևները նշտարաձև են, ծաղկաբույլը՝ մանուշակագույն: Կոճղարմատը մսալի է, հաճելի հոտով, պարունակում է 1,2—3 եթերայուղեր: Խոնավասեր է, լավ աճում է խոնավ, արևադարձային շրջանների ավազահողերում: Ունի այրող, կծու համ: Որպես համեմունք (կոչվում է իմբիր) օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ (մուրաբաներ, լիկյորներ պատրաստելիս):
