Jump to content

ՀՍՀ/ԿՈՃՂԱԿԱՂԱՊԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՃՂԱԿԱՂԱՊԱՐ, մետաղե կաղապար՝ հայված մետաղով լցնելու և դրան ձուլուկի տեսք տալու համար: Ըստ կոնստրուկցիայի լինում է խուլ հատակով և միջանցիկ, ըստ մետաղի լցման՝ վերևից և ներքևից լցվող (սիֆոնային լցում): Արդյունաբերության մեջ առավել տարածված են պողպատի լցման թուջե ուղղաձիգ Կ-ները: Կռվածքների համար նախատեսված ձուլուկների Կ-ները տեղավորում են 100 տ և ավելի պողպատ, գլոցման նպատակով օգտագործվող պողպատի Կ-ները նախատեսված են 100 կգ-ից մինչև 20 տ զանգվածով ձուլուկների համար: Ձուլուկներում կծկվածքային փչոլկները փոքրացնելու նպատակով Կ-ները պատրաստում են տաքացնող վրադիրներով: