Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԱՐՈՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԱՐՈՎ Վլադիմիր Միխայլովիչ (16.3. 1927, Մոսկվա—24.4.1967), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Սովետական Միության կրկնակի հերոս (19.10.1964 և 24.4.1967): ՍՄԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949) և Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1960-ից: 1964-ի հոկտ. 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կ. Պ. Ֆեոկտիսաովի և Բ. Բ. Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով: Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ Զոհվել է 1967-ի ապրիլի 24-ին, «Սոյուզի» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ: Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ: Կ-ի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը: