Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԲԱՅՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԲԱՅՆ (անգլ. combine, բառացի՝ միացում), մեքենայական ագրեգատ, բանող մեքենաների ամբողջություն, որոնք միաժամանակ կատարում են տարբեր բնույթի գործողություններ: Որպես օրենք կ-ի կատարած գործողության փուլն ավարտվում է պատրաստի արտադրանքի թողարկումով: Այն առավելագույն չափով կրճատում է միջանկյալ ու օժանդակ պրոցեսները և ունի բարձր արտադրողականություն: Օգտագործվում է արտադրության տարբեր բնագավառներում, լեռնային գործում և հատկապես՝ գյուղատնտեսության մեջ (հացահատիկահավաք, կարտոֆիլահան, ճակնդեղահավաք, եգիպտացորենահավաք Կ-ներ են): (Տես Ինքնագնաց կոմբայն): Գործածության մեջ են մտել նաև սննդամթերք նախապատրաստող խոհանոցային Կ-ները: