Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԲԱՏԱՆՏՆԵՐ (ֆրանս. combattant—ռազմիկ, զինվոր), միշազգային իրավունքում անձինք, որոնք ընդգրկված են պատերազմող կողմի զինված ուժերի կազմում և անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին: Կ. են նաև ժող. աշխարհազորների, կամավորական շոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակչությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային-ազատագրական պատերազմների մասնակիցները, եթե ունեն հրամանատարներ և ենթարկվում են պատերազմի օրենքներին: