Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԲԻՆԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԲԻՆԱՏ (ուշ. լատ. combinatus— միավորված, combino—միացնում են բառից), ա. հումքը, թափոնները, կողմնակի արդյունքները հաշորդաբար մշակող կամ համալիր ձևով օգտագործող, տեխնոլոգիապես կապված, բայց տարբեր ճյուղերի պատկանող մասնագիտացված մի քանի արտադրություն միավորող ձեռնարկություն կամ ձեռնարկությունների համալիր, բ. տեխնոլոգիապես կապված, սակայն, որպես կանոն, իրավաբանական ինքնուրույնություն չունեցող, գլխամասային ձեռնարկության դիրեկցիայի կողմից կառավարվող, տարբեր ճյուղերի պատկանող ձեռնարկությունների արտադրական միավորում, գ. նույն ճյուղի տեխնոլոգիապես չկապված ձեռնարկությունների վարչական միավորում կամ մանր, տարատեսակ, հաճախ տեխնոլոգիապես չկապված արտադրությունների միավորում: