ՀՍՀ/ԿՈՄԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄԻՆԵՐ, 1. երկու ազգակից, ընդհանուր ծագում ունեցող ժողովուրդների՝ բուն Կ-ի (հնում՝ գիրյաններ) և կոմի-պերմյակների ինքնանվանումը: 2. Կոմի ԻՍՍՀ հիմնական բնակչությունը: Ապրում են նաև Տյումենի մարզում, Ցամալո-Նենեցական և Խանտի-Մանսիական ազգային օկրուգներում, Կոլա թերակղզում: Ընդհանուր թիվը՝ 322 հզ. (1970): Խոսում են կոմի լեզվով: Սովետական շրջանում ձևավորվեց Կ-ի գրական լեզուն: Հավատացյալ Կ. ուղղալիառներ են, կան նաև հնածեսներ: Նախկինում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Կոմի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում:
