ՀՍՀ/ԿՈՄԻՍԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՄԻՍԻԱ (լատ. commissio, committo—միացնում եմ, հանձնարարում եմ), քաղաքացիական իրավունքում՝ պայմանագիր, որով մեկ կողմը՝ կոմիսիոները (հանձնակատար), պարտավորվում է վարձատրությամբ, մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ և նրա օգտին իր անունիցերրորդ անձի հետ կնքել գործարքներ: Առավել տարածված է առուծախի Կ.: Պայմանագրով կոմիսիոն խանութները քաղաքացիներին վաճառում են լայն սպառման ու տնային գործածության առարկաներ, սպառողական կոոպերացիայի կազմա կերպությունները՝ պետությանը գյուղատնտ. արտադրանքի վաճառման պարտավորությունները կատարելուց հետո կոլտնտեսությունների գյուղատնտ. արտադրանքի ավելցուկը:
Տ. Բարսեղյան
