Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ (Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորի ա), Հայկական ՍՍՀ երաժշտական բարձրագույն կրթության հիմնարկություն: Հիմնադրվել է Երևանում, 1923-ին, Ռ. Մելիքյանի (առաջին դիրեկտորը) նախաձեռնությամբ՝ 1921-ից գործող Երաժշտական ստուդիայի հիման վրա: Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի)ևբարձր (երկու տարի): 1920-ական թթ. կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝ դաշնամուրի (Ս. Մնացականյան, Հ. Մադաթյան, Ե. Խանկալամյան, Ե. Խոսրովյան, 0. Բաբասյան), ջութակի (Լ. Միրզա-Ավագյան, Ս. Գաբրիելյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Սողոմոնյան), ալտի (Ս. Կոտլյարևսկի), թավջութակի (Ա. Այվազյան, Մ. Մալունց-յան), վոկալ (Ա. Բաբալյան, Ս. Աբրահամյան, Մ. Մելիքսեթյան, Մ. Գենջյան), փողային (Վ. Շպեռլինգ), երաժշտական-տեսական առարկաների (Ռ. Մելիքյան, Մ. Միրզոյան, 0. Տեր-Գրիգորյան, Ա. Տեր-Ղևոնդյան), երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), մանկավարժական: 1923-ին կոնսերվատորիայի լարային կվարտետի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կաաարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին Հայդեի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները: Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժող. երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ: 1924-ին Ա. Սպենդիարյանի և դիրեկտոր Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը: 1927—1928-ին (դիրեկտոր՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը: Հետագա տարիներին մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ Կ. Սարաջև, Գ. Բուդաղյան, Ս. Չարեքյան, Մ. Մալունցյան, Ռ. Մանգասարյան): 1926—27 ուս. տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին (գործել է տասը տարի), 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները: 1930-ին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը: 1934-ին կոնսերվատորիայում ստեղծվել է գիտահետազոտական կաբինետ (հիմնադիր՝ Ա. Քոչարյան), որը, 1938-ին անջատվելով կոնսերվատորիայից, հիմք հանդիսացավ սկզբում Ռ. Մելիքյանի անվան գիտահետազոտական կաբինետի ստեղծմանը: 1937-ինհիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Ս. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)1930-ական թթ. վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտա-կատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝ դաշնամուրային (Ա. Մնացականյան), նվագախմբային (Դ. Լեկգեր), դիրիժորական (Կ. Սարաջև), վոկալ(Ն. Կարդյան), պատմատեսական և կոմպոզիցիայի (Կ. Մելիք-Վրթանեսյան), ընդհանուր դաշնամուրի (Ա. Դոլուխանյան): 1936—37-ին, այնուհետև՝ 1940—54-ին, կոնսերվատորիայի դիրեկտորն էր Կ. Սարաջեը: 1930-ական թթ. վերջին և Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռ. Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գ. Սարաջև), ՍՍՀՄ-ի մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան): Ետպատերազմյան տարիներին և հատկապես 1960—70-ական թթ. կոնսերվատորիան հասել է միութենական առաջատար կոնսերվատորիաների մակարդակին: Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցում են կատարողների անդրկովկասյան, միութենական և միջազգային մրցույթներին: Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև է. Միրզոյանը, Գ. Եղիազարյանը (ռեկտոր՝ 1954—60-ին), Ղ. Սարյանը (ռեկտոր՝ 1960-ից), Ա. Հարությունյանը, Ռ. Աթայանը, Ս. Կոպտևը, Գ. Չեբոաարյանը, Գ. Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Ա. Բարսամյանը, Թ. Ալթունյանը, Ջ. Գյո-զալյանը, Կ. Զաքարյանը, Թ. Շահնազարյանը, Գ. Գասպարյանը, Տ. Սագանդար-յանը, Հ. Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Ա. Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մ. Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գ. Թալալյանը, Գ. Բուդադյանը, Գ. Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ: Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժող. ստեղծագործությանը, հայկ. երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով: 1969-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժող. ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մ. Բրուտյան): Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրաղի կոնսերվատորիաների հետ, սովետական ականավոր երաժիշտների, հատկապես Դ. Շոստակովիչի և Ա. Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը: Կոնսերվատորիայում գործում է հեռակա բաժանմունք: Կազմակերպվել է ասիստենտուրաստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ: 1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Եթովպիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Հունաստան, Կուբա, Թուրքիա, Մեքսիկա) երիտասարդ երաժիշտներ: 1938-ից կոնսերվատորիային կից գործում է Պ. Ի. Չայկովսկու անվան Երևանի երաժշտական դպրոցը: Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 3000-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979)՝ 5 ՍՍՀՄ Ժող. արտիստ, 22 ՀՍՍՀ ժող. արտիստ, 35 արվեստի վաստ. գործիչ, 37 վաստ. արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ: Ետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային գործիքների հարուստ հավաքածու: Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 100000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով: Կոնսերվատորիայում սովորում են (1979) 836 ուսանող, որոնցից 621-ը ցերեկային բաժիններում: Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով դաշնամուր, նվագախմբային գործիքներ, խմբավարություն, մեներգեցողություն, կոմպոզիցիա, երաժշտագիտություն: Դասատուների ընդհանուր թիվը՝ 208 (31 պրոֆեսոր, 34 դոցենտ և գիտության թեկնածու): 1946-ին կոնսերվատորիան կոչվել է Կոմիտասի անունով, 1973-ին՝ պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Գրկ. Բերկո Մ., Կոմիտասի անվ. կոնսերվատորիա, Ե., 1973 (հայ. և ռուս.):