ՀՍՀ/ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՎԱՐՏԵՏ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՎԱՐՏԵՏ, կազմվել է 1925-ին, Մոսկվայում, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներից՝ Ս. Գաբրիելյան (1-ին ջութակ), Լ. Օհանջանյան (2-րդ ջութակ), Մ. Տերյան (ալտ), Ս. Ասլամազյան (թավջութակ): Ղեկավարն էր պրոֆեսոր Ե. Գուզիկովը: 1920-ական թթ. վերջերին կվարտետի գործունեությունը բարձր են գնահատել Մ. Իպոլիտով-Իվանովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գփերը, Կ. Սարաջյանը: 1931-ից անվանվել է Հայկական ՍՍՀ պետական կվարտետ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անունով: 1932-ից համերգներով շրջագայել է ՍՍՀՄ հանրապետություններում: 1933-ին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938-ից՝ Ն. Բալաբանյանը: 1934-ին կվարտետին շնորհվել է ՀՍՍՀ վաստ. կոլեկտիվի կոչում: 1938-ին, լարային կվարտետների համամիութենական մրցույթում, արժանացել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվ. կվարտետի հետ մեկտեղ): 1939-ին և 1956-ին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երաժշտության տարբեր նմուշների բարձրարվեստ կատարումներով: 1938-ին կվարտետի երաժիշտներին շնորհվել է ՀՍՍՀ արվեստի վաստ. գործչի, 1945-ին՝ ՀՍՍՀ ժող. արտիստի կոչում, 1946-ին արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի: 1947-ին նրա կազմում ընդգրկվել են Ռ. Դավիդյանը (2-րդ ջութակ) և Հ. Թալալյանը (ալտ): 1953-ից կվարտետը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (ԳԴՀ, Անգլիա, ճ.ապոսիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա ևն): Կվարտետի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյգերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոս-տակովիչը, է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Մ. Կնոլշեիցկին: Կվարտետը մշակել է հարուստ երկացանկ: Այն իր կատարողական բարձր արվեստով դասվում է սովետական կամերային լավագույն անսամբլների շարքը և արժանացել է համաշխարհային ճանաչման: Երաժշտական մեկնաբանումների խորությունն ու ֆրազավորման նրբությունը, հուզական բացառիկ լիցքն ու հագեցվածությունը, նվագի կատարյալ ներդաշ նակությունը, արտիստականությունը հայկական կվարտետի բնորոշ կողմերն են: 1965-ին այն արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի: 1969-ին կվարտետից հեռացավ Մ. Ասլամազյանը (երեք տարի նրան փոխարինել է Ա. Գեորգիյանը), 1970-ին՝ Ռ. Դավիդյանը, իսկ 1972-ին մահացավ Հ. Թալալյանը: Կվարտետի կազմը (1979)՝ Է. Թադևոսյան (1-ին ջութակ), Հ. Մեքինյան (2-րդ ջութակ), Հ. Պապյան (ալտ), Ֆ. Սիմոնյան (թավջութակ):
Գրկ. Թադևոսյան Ա., Մեծ Կոմիտասի անունով, Ե., 1959: Квартет им, Комитаса. Альбом-монография (составители: А. Будагян, Р, Давидян), Е., 1974 Давид ян Р., Квартет имени Комитаса, Е., 1974,
Ա. Թադևոսյան
