Jump to content

ՀՍՀ/ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՑԵՑԻ Շինող, ծն. թ. անհտ., գ. Ադցք (Արագածոտն գավառում)— 628, Դվին, հայ կաթողիկոս՝ 615-ից: Սովորել է Դվինի կաթողիկոսարանում: Եղել է Տարոնի եպիսկոպոս: Կաթողիկոս դառնալուց հետո, 615-ին (կամ 616-ին) մասնակցել է Տիզբոնում Պարսից ժողովին, ուր ներկայացրել է Հավալոո գիր կամ ուղղափառ դավանության բացատրություն, որով դատապարտել է Քաղկեդոնի ժոդովը: Կ. և Ա. զբաղվել է շինարարական և հոգևոր-մշակութային գործունեությամբ: Ավարտել է դեռևս 608-ին սկսված Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու շինությունը, Հոհանիկ վանահոր հսկողությամբ հիմնովին նորոգել Վաղարշապատի Ս. Էջմիածին կաթողիկեն, 618-ին, նախկին վկայարանի տեղում, կառուցել տվել Ս. Հռիփսիմեի տաճարը, հովանավորել հոգևոր-կրթական կենտրոնների զարգացումը (Սյունյաց, Արշարունյաց, Դվինի հայրապետանոցի, Էջմիածնի վանքի, Մայրավանի դպրոցներ, Շիրակի դպրեվանք ևն): Կ. և Ա. նաև բանաստեղծ-երաժիշտ էր: Նրա նշանավոր գրական երկն է «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը (618), որը աչքի է ընկնում վարպետորեն չափված գրական խոսքով ու մեղեդայնությամբ և նախանշում նոր աստիճան հայ հոգևոր արվեստում

Գրկ. Գիրք թղթոց, Տփղիս, 1901, էջ 212— 19: Կնիք Հավատոյ…, Էջմիածին, 1914: և հբեոս Եպիսկոպոս, Պատմութիւն. Ե., 1939: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: О րմանյան Մ., Ազգապատում, մաս 1, ԿՊ, 1912: Լեռ,

Երկ. ժող., հ. 2, Ե., 1967: Թահմիզյան Ն., Քննական տեսություն հայոց հին և միշնադարյան երաժշտության պատմության, «ԼՀԳ», 1971, 1: