ՀՍՀ/ԿՈՄԻ-ՊԵՐՄՅԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ
ԿՈՄԻ-ՊԵՐՄՅԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Պերմի մարզի կազմում: Կազմվե է 1925-ի փետր. 26-ին: Տարածությունը 32,9 հզ. կմ² է, բնակչությունը՝ 173 հզ. (1979): Բաժանվում է 6 շրջանի: Ունի 1 քաղաք, 3 քտա: Վարչական կենտրոնը՝ Կուդիմկար: Գտնվում է նախաուրալում, Կամայի ավազանում: Մակերևույթը բլրավոր հարթավայր է: Հս-ում Հյուսիսային Ուվալներն են, արմ-ում՝ Վերին Կամայի բարձրությունը: Առավելագույն բարձրությունը 280 մ է: Կլիման ցամաքային է՝ ձյունառատ դաժան ձմեռով: Հունվարի միջին ջերմաստիճանը՝—15,7°C (Կոլդիմկար), տարեկան տեղումները՝ 500—550 ՎՎ: Խոշոր գետը Կաման է՝ Կոսա, Ինվա, Վեսլյանա, Լուպյա, Լեման վտակներով: Հողերը գլխավորապես պոդգոլային, ճմապոդզոլային են, տեղ-տեղ՝ տորֆաճահճային: Կենդանիներից կան սկյուռ, նապաստակ, կզաքիս, աղվես, կուղբ, հս. եղջերու, որմզդեղն, թռչուններից՝ աքար, խլահավ, ցախաքլոր: Բնակիչները հիմնականում կոմի-պերմյակներ են (ապրում են նաև ռուսներ): Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 5,3 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 24: Կոմիպերմյակները Կամայի շրջակայքում երևացել են X դ. վերջին: Ռուս, աղբյուրներում նրանց վերաբերյալ առաջին հիշատակությունը եղել է XII դ.: XV դ. II կեսից նրանց հողերը միացվել են Մոսկվայի պետությանը, և դեպի այդ վայրերն սկսվել է ռուսների հոսք: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1918-ին, ընտրվեց Կուդիմկարի գավառակային խորհուրդ: 1919-ին կոմիպերմյակների տերիտորիան զավթեցին սպիտակ գվարդիականները, սակայն 1920-ի մարտին վերականգնվեց սովետական իշխանությունը: 1923-ին կոմի-պերմյակների տերիտորիան մտավ Ուրալի մարզի մեջ, որի կազմում 1925-ի փետր. 26-ին կազմավորվեց Կ-պ. ի. օ.: 1934-ին Ուրալի մարգի բաժանման ժամանակ օկրուգը մտավ Ավերդլովսկի, իսկ 1938-ին՝ Պերմի մարզի կազմի մեջ: Զարգացած է անտառային արդյունաբերությունը: Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մսակաթնատու անասնապահությունը և հացահատիկային կուլտուրաների (տարեկան, վարսակ, ցորեն) մշակությունը: Օկրուգն ունի 132 մասսայական գրադարան, 289 ակամբ, պիոներների պալատ, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն, օկրուգային թերթ:
