Jump to content

ՀՍՀ/ԿՈՄՄՈՄՈԼՍԿ-ԱՄՈՒՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՄՈՄՈԼՍԿ-ԱՄՈՒՐԻ, քաղաք ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասում: Գետային նավահանգիստ է Ամուրի ստորին հոսանքում, երկաթուղային կայարան է. 264 հզ. բն. (1979): Հեռավոր Արևելքի արդ. և մշակութային խոշոր կենտրոն է: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են նավաշինությունը, մետալուրգիան և սարքաշինությունը: Կան Սախարինից ստացվող նավթի վերամշակման գործարան, անտառանյութի մշակման կոմբինատներ, կահույքի և կարի ֆաբրիկաներ, շինանյութերի ձեռնարկություններ: Ունի մանկավարժական և երեկոյան պոլիտեխնիկական ինստ-ներ, լեռնամետալուրգիական և շինարարական տեխնիկումներ, պոլիտեխնիկում, բժշկ. ուսումնարան, դրամատիկական թատրոն, հայրենագիտական և գեղարվեստի թանգարաններ: Հիմնադրել են կոմերիտականները, 1932-ին, և ի պատիվ նրանց կոչվել է Կոմսոմոլսկ-Ամուրի: